Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
2013-ին «Հովեր» պետական կամերային երգչախումբը 26 մենահամերգով է հանդես եկել. այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր խմբավար Սոնա Հովհաննիսյանը:
Ավստրիայի ներկայացուցչի պատճառով Հայաստանը «Եվրատեսիլ–2014» երգի մրցույթը բոյկոտելու մտադրություն չունի, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց  մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։
Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում եւ մատուռներում  Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին պատարագներ են մատուցվել։ Չերնովեցում խաչքարի բացման արարողություն է կայացել։
Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Մոնթեբելլոյի քաղաքային խորհրդի անդամ Ջեք Աջինյանը վերանշանակվել է Քալիֆորնիայի քաղաքների լիգայի բնակշինարարության եւ տնտեսական զարգացման քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ: Նրա թեկնածությունը առաջարկել էր Լիգայի նախագահ եւ Սան Ֆրանցիսկոյի գանձապետ Խոսե Սիսներսոնը:
Լիբանանահայության ազգային-քաղաքական կյանքի եռուզեռը շարունակվում է: Անթիլիասի միջազգային խորհրդաժողովը հազիվ ավարտված, լիբանանահայությունը ոգեկոչեց սումգայիթյան եղեռնագործության զոհերի հիշատակը, այս անգամ՝ հատուկ նշումով:
Ռուսաստանի Մագադանի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Պեչենին Ստեփան Ազնաուրյանին նշանակել է իր տեղակալ, ասված է երկրամասի իշխանությունների հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչները պահանջել են, որ Թուրքիան չընդգրկվի Եվրամիության կազմում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը:
Դեկտեմբերի 8-ին 1988թ. Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 25-ամյա տարելիցի կապակցությամբ Վիեննայի 10-րդ՝ Ֆավորիտեն թաղամասի Սուրբ Անտոնիուս եկեղեցու հարևանությամբ կանգնեցված խաչքարի մոտ (հեղինակ Վաչե Պետրոսյան) տեղի ունեցավ Հոգեհանգստյան արարողություն, զետեղվեցին ծաղկեփսակներ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի: Խաչքարը կանգնեցված է ի նշան երախտիքի՝ 1988թ. երկրաշարժից հետո Ավստրիայի ժողովրդի կողմից Հայաստանին ցուցաբերած օգնության:
Հայաստանում մի շարք մշակութային միջոցառումներ կտեղափոխվեն նոր ամսաթվի` երկուշաբթի 84 տարեկան հասակում մահացած երկրի նախագահի հոր` Ազատ Ավետիսի Սարգսյանի քաղաքացիական հոգեհանգստի կապակցությամբ։
Ավստրալիայի պահպանողական կառավարությունը մտադիր է չեղյալ ճանաչել թշնամության լեզուն արգելող օրենքները՝ հիմնավորելով, որ դրանք ճնշում են խոսքի ազատությունը։ Այդ նախաձեռնությանը դեմ են երկրի մի շարք համայնքներ, այդ թվում՝ հայկականը, գրում է «The New Zealand Herald»-ը։
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆուադ Մուրադովը երկրի 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խնդրել է պետբյուջեից լրացուցիչ գումարներ տրամադրել Հայոց ցեղասպանության քարոզչության դեմ պայքարելու համար. հայտնում է haqqin.az-ը:
Ապրիլի 22-ին Քարդիֆում կայացավ տեղի Հայ Առաքելական Եկեղեցու ծխական խորհրդի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հուշ-միջոցառում։ Այն տեղի էր ունենում Քարդիֆի Խաղաղության Տաճարում և առաջինն էր՝ Ուելսի եկեղեցու կողմից ապրիլի 24-ը որպես Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելուց ի վեր։ Միջոցառմանը մասնակցեցին և ելույթ ունեցան Ուելսի եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Բերրի Մորգանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ գործերի ժամանակավոր ...
Արեւմտյան Հայաստանի Հայերի չորրորդ ազգային Վեհաժողովը տեղի ունեցավ սույն թվականի նոյեմբերի 25-ից 27-ը Փարիզում:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախապայման է ներկայացվել ազատագրված 2 շրջանի հանձնումը, սպեկուլյացիա է: Չնայած այս հայտարարությանը, Դավութօղլուն իր խոսքում կրկին շեշտել է, թե Կովկասում  համագործակցության համար անհրաժեշտ է լուծել սառեցված խնդիրները:
Հուլիսի 4-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը` հայաստանյան «Ֆեստա տուր» ավիաընկերության աջակցությամբ, Հռոմի ֆիլհարմոնիկ ակադեմիայի ամենամյա «Հուլիսյան այգիներ» փառատոնի շրջանակներում առաջին անգամ կազմակերպել էր «Հայաստանի օր» մշակութային միջոցառումների շարք:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: